Տնտեսական

Օտարերկրյա ներդրումները պաշտպանված են.Սերժ Սարգսյան

hasmikdilanyan
Հայաստան- Չեխիա գործարար համաժողով՝ երկու երկրների նախագահների ու բազմաթիվ գործարարների մասնակցությամբ:  Սա արդեն այս տարվա երրորդ հայ-չեխական համաժողովն է: Հայկական կողմը չեխ գործընկերների հետ խոսել է    Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունների մասին, մեր երկիրը ԵԱՏՄ՝ 170 մլն-անոց շուկայի մաս է կազմում, միաժամանակ՝ շարունակում է բանակցությունները ԵՄ-ի հետ:  Այս համաժողովի ժամանակ է նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել, որ  «սկսված բանակցությունները ԵՄ հետ  իրենց տրամաբանական ավարտը  պետք է գտնեն  այս տարվա վերջին: Եվ մենք արդեն ԵՄ  հետ կունենանք նոր իրավական փաստաթուղթ, որը կլինի մեր հարաբերությունների հաստատուն հենարանը»:  Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն էլ խոստացել է աջակցել  այաստանին ԵՄ շուկա մուտք գործելու հարցում:  Անդառանալով հարցին՝ թե ինչու «Չեխական ավիաուղիները» դուրս եկան Հայաստանից,  ՀՀ  էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Հայ- չեխական միջկառավարման հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Գարեգին Մելքոնյանը պատասխանել է, որ հարցը քննարկվել է: «Ամեն դեպքում՝ մեր կողմից ամբողջական պատրաստակամություն կա և առաջին հերթին վերաբերում է «Չեխական ավիաընկերություններ»- ի բիզնես գործընթացների հաշվարկմանը»,- ասել է  Մելքոնյանը:

 

Հայաստանի ու Չեխիայի միջև առևտրաշրջանռությունը տարեկան շուրջ  22 մլն դոլար է կազմում։  «Թե Հայաստանում, թե Չեխիայում վստահ են՝ այն  ավելացնելու ներուժը մեծ է:  Հայաստանում չեխական կապիտալով մոտ 20 ընկերություն է գործում: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մեջբերում է էկոնոմիկայի փոխնախարար, Հայ-չեխական միջկառավարման հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Գարեգին Մելքոնյանի խոսքերը՝  «շատ մարդիկ չեն կռվում Հայաստան գալու, ներդրումներ անելու համար, բայց մենք կռվում ենք, որպեսզի Հայաստան ներդրումներ գան, կռիվը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև դերերը փոխվեն»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

«Ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ առկա են երկու կարևոր գործոն՝ կայունություն և տնտեսական շահ: կարող եմ վստահորեն ասել, որ Հայաստանում այս առումով ստեղծված են բոլոր նախադրյալները»:

«Մակրոտնտեսական միջավայրը կայուն է՝ ասաց նախագահը՝ նշելով, որ արտաքին տնտեսական ազդակներն իրենց ազդեցությունն ունեցան առաջին հերթին փոքր տնտեսությունների, նաև՝ Հայաստանի տնտեսության վրա:  Չեխ գործընկերոջն ու գործարարներին Հայաստանի նախագահը տեղեկացրեց, որ 2015-ին Հայաստանի տնտեսական աճը կազմել է  3 տոկոս։ ես սա այն դեպքում, երբ տարածաշրջանի երկրները տնտեսական անկում էին գրանցում։ Սակայն «պետք է ջանքեր գործադրել՝ երեք տոկոս տնտեսական աճը եռապատկելու համար»:  ՀՀ նախագահի խոսքով, անհնար է պատկերացնել օտարերկյա ներդրումներ՝ առանց քաղաքական կայունության։ Հստակեցնելով՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ քաղաքական կայունություն ասելով մենք հասկանում ենք ժողովրդավարական կայունություն՝ հիմնված մարդու իրավունքների ու օրենքի գերակայության վրա, ինչը թույլ է տալիս երկիրը զերծ պահել քաղաքական ցնցումներից։

«Այդ նպատակին էին ուղղված նաև Սահմանադրական բսրեփոխումները մեր երկրում, և մեր երկիրը անցումային երկու տարուց հետո կդառնա խորհրդարանական կառավարման երկիր, ինչը հնարավորություն կտա մեր երկրի քաղաքական ուժերին, հասարակության ատրբեր հատվածներին իրենց շահերն անմիջապես բարձրաձայնելու մեր երկրի գերագույն մարմնում՝ խորհրդարանում»:

«Օտարերկրյա ներդրումները պաշտպանված են»՝  ընդգծեց Սերժ Սարգսյանը՝ «մենք պետք է  նաև ջանքեր ներդնենք, որպեսզի որևէ  երևույթ, որևէ անհաջող գործարք չմթագնի մեր տնտեսական հարաբերությունները»: Թե՛ ՀՀ նախագահը,  թե՛ Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Գարեգին Մելքոնյանը ներկայացրեցին Հայաստանի բիզնես միջավայրի առավելությունները՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է,  լուծվել է Հայաստանի  փոքր շուկա ունենալու հարցը,   այժմ արդեն ՀՀ-ն  ԵԱՏՄ  170 մլնանոց շուկայի մի մասն է,   ԵՄ-ի հետ ունի  արտոնյալ պայմաններ ենթադրող GSP, GSP+ համակարգերը: ԵԱՏՄ անդամ լինելով՝ շարունակում է բանակցությունները Եվրամիության հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով ՝

«Սկսված բանակցությունները ԵՄ հետ, մեր կարծիքով, իրենց տրամաբանական ավարտը  պետք է գտնեն  այս տարվա վերջին: Եվ մենք արդեն ԵՄ  հետ կունենանք նոր իրավական փաստաթուղթ, որը կլինի մեր հարաբերությունների հաստատուն հենարանը»:

Իր խոսքում ՀՀ նախագահն անդրադարձավ նաև «վճարունակ ու ապրանքների  համար պայքարող  հարևան ու բարեկան Իրանի  շուկային՝ նշելով, որ պատժամիջոցների վերացումը  նոր  հնարավորություններ է ընձեռում Հայաստանի համար և ոչ միայն:

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար  Գարեգին Մելքոնյանը չեխ գործարարներին մանրամասնորեն ներկայացրեց մեր երկրի տնտեսական ու հատկապես հարկային քաղաքականությունը, խոսեց ԱԱՀ  մինչև երեք տարի հետաձգման, ազատ տնտեսական գոտիների, ՏՏ ոլորտում գործունեություն իրականցնել ցանկացող սկսնակ ընկերությունների, այսպես ասենք, «հարկային արձակուրի» մասին:

Անդառանալով հարցին, թե ինչու «Չեխական ավիաուղիները» դուրս եկան Հայաստանից, Գարեգին Մելքոնյանը պատասխանեց, որ հարցը քննարկվել է: «Ամեն դեպքում՝ մեր կողմից ամբողջական պատրաստակամությունը կա և առաջին հերթին վերաբերում է չեխական ավիաընկերությունների բիզնես գործընթացների հաշվարկմանը:

«Մենք հույս ունենք, որ մի օր կտեսնենք, որ «Չեխիական ավիաուղիները» վերականգնել են թռիչքները դեպի Հայաստան»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ասում են, որ այստեղ եկամտաբեր չէ՝ Գարեգին Մելքոնյանը չհամաձայնվեց: «Մենք ունենք շարունակական զբոսաշրջային հոսքի աճ և այստեղ հիմնականում խնդիրը չեխական ընկերության սեփականատերերի կողմից բիզնես պլանավորման և աշխարհագրության պլանավորուման հետ է կապվում»:

Չեխիայի ԱՊՀ երկրների առեւտրի պալատի նախագահ Ֆրանտիշեկ Մասոպուստը հույս ունի, որ առաջիկայում «Չեխական ավիաուղիները» կվերականգնի թռիչքները դեպի Երեւան։ «Մենք շատ կցանկանայինք, որ թռիչքները վերականգնվեն, սակայն խնդիրը մեր տիրույթում չէ։ Խնդիրն այն է, որ այդ ընկերությունը մեծ չէ, իր սահմանափակումներն ունի եւ այնպես չէ, որ ամեն ինչ ունի։ Ես հույս ունեմ, որ այս ամռանը որեւէ փոփոխություն կլինի այս հարցում»,-ասաց Ֆրանտիշեկ Մասոպուստը:

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն էլ ընդծեց, որ երկու պետությունների  համագործակցության ներուժն ավելին է, քան՝ այժմ կա: Չեխ գործարարների այս համաժողովում քննարկվում է հարաբերությունների խորացման մասին՝ ընդգծեց Չեխիայի նախագահը՝ խոստանալով՝ աջակցել Հայաստանին ԵՄ շուկա մուտք գործելու հարցում:

Back to top button