Միջազգային

Ղազախստանում «գունավոր հեղափոխության» տարրեր են նկատվում. Նազարբաեւ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը իր երկրում գունավոր հեղափոխություն իրականացնելու  փորձ է տեսնում: Նազարբաևը հունիսի 5-ին Ակտոբեում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հանդես է եկել համերկրացիներին հասցեագրված հայտարարությամբ, որում նշել է.

«Գոհը կազմակերպել էին ծայրահեղական կեղծ կրոնական շարժումների հետևորդները, որոնց ուղղորդել են արտերկրից: Մենք շատ լավ գիտենք, որ այսպես կոչված գունավոր հեղափոխությունները ունեն կազմակերխման տարբեր մեթոդներ և սկսվում են հորինված ցույցերից, սպանություններից և իշխանությունը զավթելու փորձերից: Նման հատկանիշներ եղան նաև մեզ մոտ», Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, ասել է Նազարբաևը:

Նա ընդգծել է, որ պետությունը կձեռնարկի լրացուցիչ քայլեր՝ պայքարելու նրանց դեմ, ով փորձում է սասանել հասարակությունը: Ակտոբեում հունիսի 5-ին հարձակում էր իրականացվել քաղաքի զենքի խանութների, այնուհետև զորամասի վրա: Հարձակում իրականացները սպանել էին 6, վիրավորել 38 մարդու: Ոստիկանությունը հայտնել էր, որ սպանվել է 13 հանցագործ: Ակտոբեի շրջանում հանգիստ չի եղել նաև այսօր, անհայտ անձինք կրակ են բացել պիոներական ճամբարի հսկողությունն իրականացնող իրավապահների ուղղությամբ:

Back to top button