Հասարակություն

Սպառողական շուկայում գնանկում է արձանագրվել.մասնագետների հետ սպառողները համակարծիք չեն

sonahakobyan
Հայաստանում 2016-ի մայիսին մրգերը հիմնականում էժան են եղել, քան մեկ տարի առաջ: Իսկ ամենաբարձր գնանկումն արձանագրվել է ձվի շուկայում, ներկայացնելով մայիս ամսվա գնային տատանումներն ու տարվա առաջին հնգամսյակի ամփոփ վիճակագրությունը, նշել է Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը: Անփոփոխ է մնացել հրուշակեղենի և ոչ ոգելից խմիչքների գինը: Գնաճ արձանագրվել է հացամթերքի , ծխախոտի, ոգելից խմիչքի, մսամթերքի և ձկնամթերքի շուկաներում: Հակառակ մայիսին արձանագրված գնանկմանը՝ անցած հինգ ամիսներին առավել բարձր գնաճ արձանագրվել է մրգի շուկայում:  

 

 

2016թ-ի հունվար ամսին սպառողական շուկայում գրանցվել է էական բարձր գնաճ՝ 2,2 %, այնուհետ հաջորդ 4 ամիսներին գրանցվել է գնանկում՝ ընդհանուր առմամբ 2,7 %: Ամփոփելով ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների վիճակագրությունը՝ Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ 2015 թվականի դեկտեմբերի համեմատությամբ հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 0,6 % գնանկում:

Գնանկում է գրանցվել նաև կաթնամթերքի, շաքարավազի, սուրճի, թեյի և կակաոյի շուկայում: Արդյո՞ք մեր հասարակությունը նկատել է այս գնանկումը:

Գուրգեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ գնային զգալի տատանումներ են արձանագրվել նաև վառելիքի շուկայում: Եթե դիզելային վառելիքի գինը նվազել է շուրջ 3 տոկոսով, ապա բենզինի գինը 0,5%-ով աճել է:

Արդյո՞ք բենզինի թանկացումը կազդի նաև մյուս ապրանքների գների վրա. Ազգային վիճակագրական ծառայությունը նման վերլուծություններով չի զբաղվում, բայց որ  11 դրամի թանկացումը հարվածել է բենզինով աշխատող մեքենաների վարորդների գրպաններին, փաստ է:

Նշենք, որ հուլիսի 1-ից նախատեսվում է նաև գազի սակագնի նվազում, և Գուրգեն Մարտիրոսյանը չի բացառում, որ գազի սակագնի նվազումն էլ իր հերթին բերի գնանկման:

Back to top button