Տնտեսական

Վարչապետն ընդունել է ՀԲ Նիդերլանդական խմբի գծով գործադիր տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Նիդերլանդական խմբի գծով գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին:

Վարչապետը բարձր ու արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարություն- Համաշխարհային բանկ համագործակցությունը եւ նշել, որ այն զարգանում է փոխադարձ մեծ վստահության մթնոլորտում: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ՀԲ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ մեր երկրում բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ եւ վստահություն հայտնել, որ հետագայում եւս երկկողմ փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի:

Ֆրենկ Հիմսկերկը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և ընդգծել, որ ՀԲ-ն շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել ՀՀ կառավարությանը՝ ենթակառուցվածքների, ֆինանսական հատվածի զարգացման, էներգետիայի և այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն- Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի հետ ՀԲ-ի 2014-2017 թթ. գործընկերության ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին:

Back to top button