Միջազգային

Լեհաստանում մեկնարկել է ՆԱՏՕ- ի զորավարժությունները. Մոսկվան զգուշացնում է

Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի մասշտաբային զորավարժությունները: Anakonda կոչվող վարժանքների ընթացքում  մշակվում է ենթադրյալ հարձակման հետ մղումը Բալթյան երկրների և Լեհաստանի վրա:

Բացման արարողության ժամանակ Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերիչը հայտարարել է, որ վարժանքները նախ և առաջ կրում են պաշտպանական բնույթ: Դրանց նպատակն է ստուգել՝ կարո՞ղ արդյոք ՆԱՏՕ-ն պաշտպանել արևելյան սահմանները: Վարժանքները  կտևեն տասը օր: Մասնակցում է 31 հազար զինծառայող դաշինքի անդամ 18 երկրներից:

ԱՄՆ ԶՈւ հրամանատար Բեն Ռոջեսն ավելի վաղ հայտարարել էր. «Ռազմավարական նպատակը, որը մենք դրել ենք մեր առջև վարժանքների ժամանակ, վստահություն ներշնչելն է մեր դաշնակիցներին, ինչպես նաև Ռուսաստանին վախեցնելը՝ Ուկրաինայի իրադարձություններից հետո»:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով  Լեհաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին, հայտարարել է, որ դրանց անցկացումը չի նպաստում Եվրոպայում վստահության և անվտանգության մթնոլորտին: Ռուսաստանը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը երկրի սահմանների մոտ սպառնալիք է իր անվտանգությանը և զգուշացնում է, որ պատասխան քայլեր կձեռնարկի:

Back to top button