Ապրիլյան գործողությունների հայկական արձագանքները Ռուսաստանում շփոթ են առաջացրել
Ռուսաստանցի քաղաքագետը կարճատև ռազմական գործողությունների բարձր հավանականության հնարավորություն տեսնում է օգոստոսին։ Ադրբեջանը կայրի սահմանամերձ գոտու աճեցված բերքը՝ սրելով իրավիճակը։
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունումը նա Գերմանիայի այսօրվա քաղաքական շահերի շրջանակներում է դիտարկում։ Գերմանիայի 3,5 մլն. անոց թուրքական համայնքը միգրացիոն ճգնաժամի ֆոնին կարող է ակտիվացնել բողոքի ակցիաները, ինչն էլ կհանգեցնի միգրանտների հարցում Գերմանիայի քաղաքականության փոփոխության։ «Կոպիտ ասած՝ դա մեսիջ է, որ անգամ եթե դուք Գերմանիայի քաղաքացի եք, բայց չեք ընդունում օրենսդիր մարմնի որոշումն, ապա բարի ճանապարհ ձեզ: Գերմանիան լուծել է իր խնդիրները: Հայկական կողմը բարոյական բավարարվածություն է ստացել, ինչն, անխոս, շատ կարեւոր է, բայց պետք է սթափ դատել եւ հասկանալ, որ որոշումն ընդունվել է սեփական շահերից ելնելով»,- ասաց Կարինե Գևորգյանը:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով ևս՝ օրենքի ընդունումը պայմանավորված է Գերմանիայում միգրանտների գոյությամբ: Բանաձևն ընդունվել է իրենց համար և իրենց ուժերով, սակայն սրանից հետո պետք է զգուշանալ ռուս-թուրքական գրկախառնությունից՝ ասաց.
«Երկու իզգոյներ կարող են համագործակցել»:
Նա կասկած չունի, որ ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ծրագիրը կազմվել է Մոսկվայի, Անկարայի ու Ադրբեջանի միասնական որոշմամբ: Այդ դեպքում ինչ սպասել այս ամիս Սարգսյան- Ալիեւ հավանական հանդիպումից՝ հարցրեց «Ռադիոլուրը».
«Մեխանիզմը դնում է, որ ինչ անի, որ ինքը իրան թույլ չտա հարձակվել»:
Ռազմական գործողությունների կրկնությունը, նրա կարծիքով, կասկած չի հարուցում, սակայն պատերազմը կարելի է բացառել, եթե զինված ուժերում հրամանատարական կազմում արմատական փոփոխություններ ու բանակը մոբիլիզացված վիճակում լինի։ Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով ևս ղարաբաղյան խնդիրը բանակցությունների միջոցով չի կարող լուծվել: Մինչեւ այս ամիս նախատեսված հանդիպումն էլ ոչինչ չի արվում հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում, ինչի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել Վիեննայում:
Դիվանագետը ևս չշրջանցեց Բունդեսթագի կողմից Հայաց ցեղասպանության ճանաչման հարցն ու նշեց, որ «Դա մեծ ազգի մեծ որոշում էր»: Պետք է աշխատանք տանել, որպեսզի Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը նույնպես ընդունի Հայոց ցեղասպանությունն ու առաջադրել պահանջատիրության հարց: