Հասարակություն

Բերքաբերի երեխաները հեռախոս- պլանշետ չեն ուզում, նրանց երազանքը խաղաղությունն է

arminegevorgyan

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի երեխաները մեծերի նման տեղյակ են համայնքի յուրաքանչյուր խնդրից: Նրանց երազանքները կապված են բացառապես գյուղի զարգացման հետ։ Չնայած  այստեղ հնչող հաճախակի կրակոցներին՝ նրանք հայրենի գյուղը գերադասում են քաղաքից: «Ռադիոլուրը» եղել է Բերքաբերում ու մեծ դժվարությամբ, քանի որ գյուղի ճանապարհները գտնվում են մեղմ ասած անբարեկարգ վիճակում: Իսկ երբ եղանակը անձրևային  է ,ապա ճանապարհը դառնում է անանցանելի: Բերքաբերում խնդիրնեը միայն այսքանը չեն. գյուղն ունի նաև խմելու ջրի խնդիր, նաեւ գազաֆիկացված չէ:

 

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի երեխաների երազանքները մանկական  չեն, նրանք ուզում են, որ գյուղը շենանա, գազիֆիկացվի, որ շատ մարդիկ ապրեն գյուղում։ Բայց այս երեխաներն ամենաշատը երազում են խաղաղության  մասին:

Berkaber05Բերքաբերը գտնվում է Ջողազ գետի հովտում, Սարիգյուղից 3 կմ հյուսիս։ Գյուղը նախկինում անվանել են Ջողազ. Բերքաբեր է կոչվում 1978-թից: Արցախյան հերոսամարտի տարիներին՝ 90-ականների սկզբին, եղել է պատերազմական գործողությունների ամենաթեժ կետերից մեկը: Գյուղի կառույցների մեծ մասը վնասվել էր ադրբեջանցիների հրետակոծությունից:

Berkaber06Բերքաբեր գյուղ հասնելու համար պետք է բավականին ամուր նյարդեր ունենաս: Երբ անձրև է գալիս՝ գյուղի փողոցները դառնում են անանցանելի: Գյուղապետ Արթուր Մադաթյանն էլ ճանապարհների վերանորգումից   զատ խոսում  է  համագյուղացիների  ռմբակոծված տանիքների մասին: Ասոււմ է, որ արդեն  2 տարի համագյուղացիները տների տանիքներն են նորոգում, ադրբեջանական զինուժը գնդակոծում է դրանք,ու այդպես մինչ այժմ: Ադրբեջանական  արկերի ձայնը նրանց առօրյա կյանքի  անբաժան մասն  է։

Berkaber03

Այս պահին գյուղում բնակվում է մոտ 460 մարդ։ Ծնունդների թիվը նվազել է։ Գյուղապետ շատ հիմնավոր պատճառ է բերում. «Մեր հերոս աղջիկներին տանում են, բայց հերոս տղաներին՝ աղջիկ չեն տալիս»։

Back to top button