Միջազգային

Ստամբուլում պայթունի զոհերի թիվը հասել է 11- ի. Էրդողանը այցելել է վիրավորներին

Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 11- ի, 36-ը վիրավորվել են:Հայտնի է, որ զոհվածներից մի քանիսը իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Պայթուցիկ սարքը գործի է դրվել ավտոբուսի կանգառում քաղաքի հին հատվածում՝ պիկ ժամի: Ենթադրվում է, որ ահաբեկիչները ռումբը գործի են դրել հեռակառավարմամբ: Այս պահին պայթյունի վայրում և հարակից փողոցներում դադարեցված է երթևեկությունը, դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ավտոմեքենաներ:

Որևէ կազմակերպություն ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս չի ստանձնել, սակայն, ըստ TRT Haber հեռուստաընկերության, այն իրականացրել է Քրդական աշխատավորական կուսակցությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը այցելել է պաթյունից վիրավորներին։ «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Էրդողանը ժամանել է «Հասեկի» գիտա- հետազոտական հիվանդանոց, որտեղ բերում են վիրավորներին։ Նրանք ուղեկցել են Ստամբուլի նահանգապետն ու քաղաքապետը, քաղաքի գլխավոր դաիախազը։

Back to top button