Քաղաքական

ԵՄ. Սարգսյան- Ալիեւ հաջորդ հանդիպումը կարող է հակամարտության կարգավորման ուղղությամբ կոնկերտ քայլ լինել

Եվրամիությունը հույսն ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլ, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը։

«Ինչպես տեղյակ եք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ։ Իհարկե՝ մենք աջակցում ենք գործընթացին եւ հույս ունենք, որ հաջորդ հանդիպումը, եթե այն անցկացվի հունիսին, կարող է դառնալ հակամարտության կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլ»,- Մարդի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Ի դեպ՝ նախօրեին Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը հայտարարել էր, որ ԵԱՀԿ նախագահող երկիրը՝ Գերմանիան կարեւորում է շփման գծում հետաքննության մեխանիզմների ստեղծումը եւ հույս հայտնել, որ ԵԱՀԿ երկրները կհաստատեն այդ նպատակով նախատեսվող ֆինանսավորումը (մանրամասները՝ այստեղ)։ ։

Back to top button