Միջազգային

Մերկելը 6- րդ տարին անընդմեջ աշխարհի ամենաազդեցիկ կինն է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 6- րդ անգամ գլխավորում է աշխարհի ամենազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակը, որը կազմել է Forbes հանդեսը։ Երկրորդ տեղում ԱՄՆ նախկին առաջին տիկին, նախկին պետքարտուղար եւ դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն է։ Երրորդ տեղում կրկին ամերիկուհի է՝ Դաշնային պահուստային համակարգի (ԱՄՆ կենտրոնական բանկը. խմբ.) ղեկավար Ջանեթ Յելենը։

Վարկանիշային աղյուսակում 51 տեղ զբաղեցնում են ամերիկացիները, երկրորդը չինացիներն են՝ 9 ներկայացուցիչ։

Back to top button