Միջազգային

Հիլարի Քլինթոնը՝ ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածու

Հիլարի Քլինթոնն պատվիրակների անհրաժեշտ ձայներ արդեն հավաքել է ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար, հայտնում է AP գործակալությունն իր Twitter- ի էջում՝ սեփական հաշվարկները ներկայացնելով։

Գործակալության տվյալներով՝ Քլինթոնն արդեն ունի 2383 ընտրիչների քվեն։ Հենց այդքան է անհրաժեշտ կուսակցության համագումարում պաշտոնապես թեկնածու առաջադրվելու համար։ Համագումարը տեղի կունենա հուլիսին։

Այսօր ամերիկյան հինգ նահանգներում տեղի կունենան վերջին քվեարկությունները, սակայն դրանք արդեն ձեւական են՝ եզրակացնում է AP -ն։

Փաստորեն՝ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է Հիլարի Քլինթոնի եւ Դոնալդ Թրամպի միջեւ։

Back to top button