Սպորտ

«Եվրո-2016»-ին ընդառաջ. ֆունտբոլի «շունչը»՝ նաեւ Հայաստանում

sonahakobyan
Ֆրանսիան հերթական անգամ կհյուրընկալի ֆուտբոլի Եվրոպայի  առաջնությունը, որը կանցկացվի հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Հայաստանի երիտասարդներն և մարզաշխարհի համար, «Եվրո-2016»-ին ընդառաջ, Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները կազմակերպում են սմարզական և մշակութային ծրագրերի շարք: Այն ներառում է «Կեցցե ֆուտբոլային ոգին» միջոցառումը, և հունիսի 8-9-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվող մարզական թեմայով ֆիլմերի փառատոնը: Միջոցառման նպատակն է սպորտի միջոցով երիտասարդներին համախմբել հանդուրժողականության, հավասարության և միասնականության գաղափարների շուրջ՝ ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Նիկոլա Ֆայը:

 

 

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը մնացել են հաշված օրեր: Ֆուտբոլի խանդավառ երկրպագուների համար սա թերևս կարևորագույն իրադարձություն է:

Այսպիսով՝ հունիսի 10-ից հուլիսի 10-ը ֆուտբոլասեր հասարակությունը կարող է հետևել Եվրոպայի առաջնությանը, որին Ֆրանսիան մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել:  Այն պատրաստ է բարձր մակարդակով հյուրընկալելու 1,5 մլն երկրպագուների՝ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Նիկոլա Ֆայը:  Ի դեպ՝  «Եվրո-2016»-ին ընդառաջ, Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները ֆուտբոլային շունչը պատրաստվում են տեղափոխել նաև Հայաստան: Նախատեսվում է  մարզական և մշակութային ծրագրերի շարք, որի նպատակն է խրախուսել երիտասարդների մարզական գործունեությունը ՝ անկախ նրանց ազգությունից, ֆիզիկական հնարավորություններից, սոցիալական վիճակից և սեռից:

«Միջոցառումն իր շուրջը կհամախմբի գերմաներեն և ֆրանսերեն սովորող  13-15 տարեկան շուրջ 70  հայ պատանիների: Միջոցառման նպատակն է սպորտի միջոցով երիտասարդներին համախմբել հանդուրժողականության, հավասարության և միասնականության գաղափարների շուրջ»:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն էլ ,անդրադառնալով համատեղ միջոցառմանը, կարևորեց սպորտային հավասարությունը և աղջիկների մասնակցությունը ինչպես ֆուտբոլում, այնպես էլ  այլ մարզաձևերում:

 

Back to top button