ԿարևորՄիջազգայինՔաղաքական

Բունդեսթագի թուրք ծագմամբ պատգամավորներին սպառնում են սպանել. սահմանվել է խիստ հսկողություն

Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո գերմանական Բունդեսթագի թուրքական արմատներով պատգամավորներին սպառնում են սպանել՝ գրում է Zeit Online- ը։

Օսմանյան կայրությունում հայերի ոչնչացումը ցեղապանություն ճանաչելուց հետո թուրքական ծագումով բոլոր գերմանացի պատգամավորներին սպառնում են՝ ասված է Die Zeit թերթի ինետերնետային կայքում այսօր հրապարակված հոդվածում։ «Կանաչների» կուսակցությունից պատգամավոր Օզկան Մութլուն, ելույթ ունենալով գերմանական հեռուստատեսությամբ, հայտարարել է աննախադեպ չափերի հասած սպառնալիքների մասին, որոնք ստանում են թուրքական արմատներով 11 պատգամավորները։

Անկարայի քաղաքապետն իր Twitter- ում հրապարակել է բոլոր այս պատգամավորների լուսանկարները։ Հետո դրանք տարածել են այլ օգտատերեր՝ այն լրացնելով սպանության կոչերով։ Մութլուն անհանգստացած է, որ իշխանության ներկայացուցչի կողմից նման քայլը թուրքերը կարող են ընկալել որպես գործողությունների ուղեցույց։«Նման խելագարների ձեռքով Թուրքիայում շատերն են զոհվել»,- ասել է խորհրդարանականը։

Կրակի վրա յուղ է լցրել նաեւ Թուրքիայի նախագահը, որը թուրքական ծագումով պատգամավորներին անվանել է Քրդական աշխատավորական կուսակցության ճյուղեր՝, գրում է Zeit Online- ը։

Թուրքական շատ լրատվամիջոցները նախագահի քննադատական այս ոճը շարունակում են կրկնակի ուժով՝ եզրակացնում է գերմանական պարբերականը։ Նա նշում է, որ Թուրքիայի իշխանամետ Star թերթը տպագրել է կանցլեր Մերկելի նկարը՝ հիտլերյան բեղերով եւ մակագրությամբ՝ «Ամեն ինչ ՔԱԿ- ի համար», իսկ Hürriyet- ը իր հոդվածը վերնագրել՝ «Ամոթ ձեզ»։

Սակայն ամենաշատ քննադատությունը բաժին է հասել «Միություն-90/«Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին, որի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է՝ գործիչը երբեք այսքան շատ մահվան սպառնալիքներ չի ստացել։ Բեռլինում նրա բնակարանի մոտ ոստիկանությունը խստացված հսկողություն է սահմանել։

Back to top button