Հասարակություն

Ջրի աղտոտվածության ցուցանիշը մտահոգիչ է.բնապահպաններ

annanazaryan
Շրջակա միջավայրի օրվան ընդառաջ ջրի աղտոտվածության հարցեր են բարձրաձայնում բնապահպանները: Նրանք մատնանշում են ջրի որակի հարցը, ինչը լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ է:

«Քաղցկեղից մահացածության ցուցանիշով աշխարհի երկրների շարքում առաջին շարքերում հայտնված Հայաստանում լուրջ խնդիր է ջրի որակի հարցը», ահազանգում են բնապահպանները:  Հայաստանի գրեթե բոլոր գետերն աղտոտված են, տարեցտարի ավելանում է 5-րդ կատեգորիայի գետերի թիվը, ինչը, վատ ցուցանիշն է: «Պատճառը՝ հանքարդյունաբերության հասցրած վնասն է»,- ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը:

«Եթե գետը աղտոտված է 5-րդ կատեգորիայով դժվար է այն հասցնել 2-րդ, 3-րդ կատեգորիայի»:

Քաղցկեցից մահացության ահագնացող  ցուցանիշներին անդրադարձավ նաև բնապահպանության նախկին նախարար, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

Կա նաև ջրի հասանելիության խնդիր, նշեցին բնապահպանները՝ մատնանշելով Գառնի և Գողթ գյուղերում ջրի հասանելիության հարցը:

Շրջակա միջավայրը միայն ջրով չի սահմանփակվում ու, բնականաբար, Կարինե Դանիելյանը խոսեց ընդհարապես էկոլոգիական կրթության մասին, քանի որ անկախության տարիները ցույց տվեցին, որ հայերը մեղմ ասած խնամքով չեն վերաբերվում բնությանը:

Նա նշեց, որ հունիսի 8-10-ը ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Բաթումիում հերթական գիտաժողովն է անցկացվելու, որտեղ քննարկվելու են շրջակա միջավայրի պահպանության հարցեր, ու Հայաստանի կրթության նախարարությունը դրան չի մասնակցելու: Դա բնապահպան բնապահպան Կարինե Դանիելյանը մտահոգիչ է համարում:

Նրա համոզմամբ, էկոլոգիական կրթություն պետք է ապահովել դպրոցական տարիներից:  Ի դեպ, նշված մտահոգությունների կողքին, մի դրական փաստ արձանագրեց նա: Երևանում օդային ավազանը խիստ մաքրվել է, Ալավերդիում նույնպես: Չափումներ ու ստուգումներ չեն անցկացվում Սյունիքի մարզում և Ախթալայում:

Back to top button