Մշակույթ

Հայկական գորգի գիտական, մշակութային եւ առեւտրային արժեքը

hasmikmartirosyan

Ի՞նչ է իրենից ներկայացնում հայ գորգագործական մշակույթը, ինչպիսի՞ ճանաչման է արժանացել ուսումնասիրողների շրջանում, և ի՞նչ խնդիրներ կան ոլորտում։  Հարցերն այսօր գտնվել են «Ռադիոլուրի» դիտակետում, որի պարզաբանման համար զրուցել ենք ՀՀ մշակութային արժեքներ փորձագիտական կենտրոնի գլխավոր մասնագետ, գորգագետ Աշխունջ Պողոսյանի հետ:

 

Հայ գորգագործական մշակույթը հնագույն ակունքներ ունի, հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութերը, աշխատանքային գործիքները, հումքի տեսականու մնացուկները փաստում են, որ հայկական գորգագործությունը զարգացած է եղել դեռ ՔԾԱ 4-5-րդ հազարամայակներում։ Մասնավորապես, Արթիկի դամբարանադաշտից 1960 թվականին հայտնաբերված գորգի նմուշը տեխնոլոգիական նոր հնարավորությունների շնորհիվ պարզվել է որ ՔԾԱ 16-17 դարերի գործ է։ Այն այսօր պահվում է Հայաստանի պատմության թանգարանում:

Որոշ գորգագործներ ուսումնասիրել և պնդում են՝ գտածոն գորգ չէ, այլ կարպետ է, սակայն ՀՀ մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի գլխավոր մասնագետ, գորգագետ Աշխունջ Պողոսյանն նրանց հետ համամիտ չէ։ Գտածոն եղել է եռաշերտ հյուսվածքով, իսկ կարպետը՝ երկշերտ է լինում: Իհարկե, լինում են սումախ՝ եռաշերտ գործվածքով կարպետներ, սական, ըստ գորգագետի, գտածոն վկայում է, որ Շիրակի դաշտավայրում վաղ շրջանում մարդիկ զբաղվել են  անգամ կարպետագործությամբ, որը բնորոշ չէ շատ էթնիկ ցեղերի։ Գորգի պատառիկներ հայտանաբերվել են նաև Կարմիր բլուրի պեղումների ժամանակ։ Դրանք թվագրվել են ՔԾԱ  7-8 դարերին։

1949 թվականին հայտնաբերված եւ 5-րդ դարի կեսերին թվագրվող Բազիրիկ գորգը հայ գորգործության վաղ շրջանի մասին հստակ պատկերացում է տալիս։ Շատ գորգագետներ պնդում են, որ Բազիրիկը հայկական գորգանմուշ չէ, այլ թուրքական, ոմանք էլ հարկ են համարում քրդական, պարսկական, անգամ՝ ադրբեջանական ծագման մասին խոսել: Ըստ գորգագետ Աշխունջ Պողոսյան՝ այստեղ վատ միտում  կա՝ սեփականացնել հայկական մշակույթը և վերագրել այն իրենց որպես  թուրքական մշակույթի մի մաս:

Ի դեպ, գորգը գտնվել է Ալթայի երկրամասի դամբարանադաշտից և այժմ ցուցադրվում է Էրմիտաժում։  Ավելին, Էրմիտաժի քիմիկոսները պնդել են, որ Բազիրիկը հայկական է, քանի որ օգտագործվել է որդան կարմիր:

Իսի ինչու՞ են հայկական գորգագործության վաղ շրջանի գործերը փորձ արվում ներկայացնել որպես թուրքական մշակույթի մի մաս։ Հարցադրմանը  գորգագետը ցավով պատասխանում է՝ «չկա պետական մոտցեում, իսկ աշխարհն էլ այսօր տուրք է տալիս ֆինանսական լայն հնարավորություններ ունեցող կողմի պնդմանը, իսկ հայկական կողմը լուռ սպասում է»։

Գիտական շրջանակներում ընդունված է այն տեսակետը, որ Առաջավոր Ասիայում գորգագործական մշակույթը տարածել են սելջուկները, «սակայն մինչ սելջուկների մուտքը մենք արդենք իսկ ունեցել ենք գորգագործական մշակույթ, վառ ապացույց են գտածոները, որոնք չտեսնելու են տրվում թուրքական հզոր քարոզչամեքենայի օգնությամբ»,-շեշտում է մասնագետը:

Որ՞ն է միտումը։ Պողոսյանը նշում է. «1870 ականերից, երբ թուրքերը հասկացան, որ ազգ դառնալու համար պետք է մշակույթ ունենալ, ոչ թե միայն զավթել, անգամ սկսեցին հարևանների մշակույթը բռնի սեփականացնել»։ Իսկ ինչու՞ է լռում հայկական կողմը և ի՞նչ բացեր կան գորգագործական դաշտում, որը դժվարացնում  է հայկականի տարածումը: Մասնագետը կարևորում է համապատասխան համակարգող մարմնի ստեղծումը, որն էլ կկարգավորի դաշտում առկա խնդիրները և աշխատանքներ կիրականցնի հայկական գորգի ճանաչման ուղղությամբ:

Ժամանակից տեխնոլոգիաններով գորգ ստեղծելուն զուգահեռ մեր երկրում այսօր գորգագործությամբ զբաղվող ընկերությունները շարունակում են ավանդական եղանակով՝ դազգահների օգնությամբ գորգ գործել, գույներ ստանալ, որի պարագայում արտաքին տեսքը լինում է անհամեմետալի գեղեցիկ՝ պնդում է գորգագետը և շեշտում, ինչքան էլ հարևանները փորձեն տեղայնացնել մեր մշակույթը, միևնույն է՝ այսօր աշխարհը հետաքրքրվում է հայկական գորգով, զբաղվողներ և հետաքրքրվողներ նույնպես կան, որոնք կոնկրետ գիտեն ինչու՞ են ընտրում հայկական հանգույցներով բրդյա գորգը:

Ի դեպ, բրդյա գործվածքով գորգի 1 քռ մետրն,  շուկայում  վաճառվում է 450-550 դոլարով, միջին գորգի գինը 2 հազար դոլար է կազմում, իսկ ավանդական՝ դազգահի գորգի 1 քառակուսի մետրը՝ 800 դոլար: Իսկ թե ինչ տարբերություն կա հայկական և պարսկական գորգերի միջև, Աշխունջ Պողոսյանը նշում է, աշխարհին հայտնի իրանական մետաքսե գորգը թանկ է գնահատվում, քանի որ խտությունն է ավելին է, քան՝  հայկականինը, ինչպես նաև օգտագործվող թելերը՝ մետաքս, բուրդ:

Ամենաթանկ գորգը միջազգային աճուրդում վաճառավել է 3 տարի առաջ 37 մլն դոլար։ 17 դարի թվագրված պարսկական այս գորգի ծագման վերաբերյալ, սակայն, Աշխունջ  Պողոսյանը կասկած ունի։ Ըստ նրա՝ արևմտյան Իրանի տարածքի նմուշ է, որտեղ մեծ է եղել հայկական մշակույթի ազդեցությունը։

Back to top button