ԿարևորՔաղաքական

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 31- ին Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ հունիսի 2- ին Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումներում քննարկել են մայիսի 16- ին Վիեննայում կայացած հանդիպման որոշումների կատարման ընթացքը՝ ասված է ՄԽ տարածած հայտարարության մեջ։

Միջնորդները նշում են, որ ԱԳ նախարարները հաստատել են ղարաբաղյան խնդիրը խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը։ Համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին են ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման եւ հետաքննության մեխանիզմների ստեղծման փաստաթղթերի նախագիծը։

Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը նաեւ հաստատել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների հաջորդ փուլի պայմանավորվածությունը, որը տեղի կունենա հունիսին «համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերականգնման նպատակով»։

Back to top button