Միջազգային
ԵԽԽՎ նախագահը պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հունիսի 6-7-ը պաշտոնական այց կկատարի Թուրքիա: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ի կայքը:
Ագրամունտն իր այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, ինչպես նաև խորհրդարանի նախագահի հետ:
Բացի այդ, նա կհանդիպի ԵՄ հարցերով նախարարի, ինչպես նաև գլխավոր օմբուդսմենի հետ: