Միջազգային

Թուրքիան անցնում է կառավարման նախագահական համակարգի

«Թուրքիան կանցնի երկրի կառավարման նախագահական համակարգի, կընդունվի նոր Սահմանադրություն»,- հայտարարել է Թուրքիայի նորաշանակ վարչապետը: Բինալի Յըլդըրըմը։ Նա նշել է, որ քաղաքական տեսանկյունից չիշտ չէ պահանջել երկրի նախագահից չմիջամտել երկրի քաղաքական գործերին:«Թուրքիայի գործող սահմանադրությունը չի համապատասխանում երկրի շահերին»,- TRT Haber-ի փոխանցմամբ՝ ասել է Յըլդըրըմը:

Ավելի վաղ Թուրիքիայի կառավարության աղբյուրը հայտնել էր, որ նոր Սահմանադրությունը քվեարկության կներկայավի խորհրդարան:«Եթե խորհրդարանը քվեարկությամբ չկարողանա ընդունել մայր օրենքը՝ կանցկացվի համընդհանուր հանրաքվե»,- ասել է նա։

Back to top button