Քաղաքական

ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂՀ հակամարտության հարցը

Ռուսաստանի արտգործնախարարը ֆրանսիացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն վերաբերող հարցեր: Ինչպես փոխանցում է Ռուսաստանի արտգործնախարարության  մամուլի ծառայությունը,  Սերգեյ Լավրովը և Ժան-Մարկ Էրոն քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև՝ ռուս-ֆրանսիական հարաբերությունները:

Հիշեցնենք, որ այսօր Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները մայիսի 31-ին հանդիպում էին անցկացրել նաև Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները` նախապատրաստվելու համար հունիսյան գագաթնաժողովին, որի նպատակն է ղարաբաղյան կարգավորման գործում հնարավոր արագ առաջխաղացումը:

 

Back to top button