Միջազգային

Ինչ է ակնկալում Մոսկվան Թուրքիայից՝ հարաբերությունները կարգավորելու համար

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, թե ինչ քայլեր է սպասում Մոսկվան Թուռքիայից՝ հարաբերությունները կարգավորելու համար։

«Ես ինձ իրավունք չեմ վերապահում խորհուրդ տալ այլ երկրի նախագահի, դա ոչ կոռեկտ կլինի, սակայն կարծում եմ՝ անհարաժեշտ է հիշեցնել մեր երկրի նախագահի հայտարարությունները»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահը, ինչպես նաեւ այլ մակարդակներում, նշվել է, թե Մոսկվան ինչ է ակնկալում Անկարայից։

Թուրքիայի կողմից Սիրիայի հետ սահմանագծում ռուսական ռազմական ինքնաթիռի խոցելու եւ օդաչուին սպանելու կապակցությամբ Մոսկվան Անկարային ակնկալում է ներողություն, բացատրություններ տեղի ունեցածի պատճառների մասին,  խոցված ինքնաթիռի համար փոխհատուցում, ինչպես նաեւ փոխատուցում զոհված օդաչուի ընտանիքին։

Մայիսի 31- ին Թուրքիայի նախագահը Իզմիրում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնել, սակայն չի հասկանում, թե ինչպիսի «առաջին քայլ» է Մոսկվան ակնկալում Անկարայից։

Back to top button