Միջազգային

Փլուզում՝ Սեուլի մետրոյում.կան զոհեր

SeulՍեուլից ոչ հեռու մետրոյի շինարարության ժամանակ տեղի է ունեցել փլուզում՝ հայտնում է Regnum-ը: Նախնական տվյալներով՝ մահացել է 4 մարդ, վիրավորվել 10 մարդ:

Փլուզումը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Նամյանջու քաղաքում՝ Սեուլից ոչ հեռու մետրոյի շինարարության ժամանակ՝ ենթադրաբար, թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով:

15 մ խորության վրա 17 աշխատողներ կատարելիս են եղել եռակցման աշխատանքներ:

Ոստիկանությունը կատարվածի առավել հավանական վարկած է համարում թթվածնի պայթյունը, ոչ թե պայթուցիկ նյութերի:

Հրշեջները և ոստիկանությունը հետաքննում են կատարվածի պատճառները:

Back to top button