Հասարակություն

Բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը: Այն Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տեղադրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: Հուշակոթողի հեղինակն է քանդակագործ Վարդան Հարությունյանը: Վարչապետ Աբրահամյանը ծաղիկներ է դրել հուշակոթողին և արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

Hushakoyokhi bacum1 Hushakoyokhi bacum2 Hushakoyokhi bacum3 Hushakoyokhi bacum5 Hushakoyokhi bacum6 Hushakoyokhi bacum7 Hushakoyokhi bacum8

Back to top button