Ցեղասպանություն 100Քաղաքական

«Սեղանին» Մերկելի հեղինակության հարցն է.Վիգեն Հակոբյան

lianaeghiazaryan
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը մեծ հավանականությամբ կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագիծը, բայց նույն վստահությամբ հնարավոր չէ ասել, որ այն վերջնականապես կվավերացվի այդ երկրի կանցլերի կողմից, կարծում է «Արեւելք» հետազոտական եւ վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմաբան Գեւորգ Մելքոնյանը:

«Հայ ժողովուրդը շարունակում է 1915-ի դեպքերին էմոցիոնալ մոտեցում ցուցաբերել, սակայն խնդիրն իրականում Ցեղասպանություն բառը չէ, այլ այն, թե ինչ գործընթացներ են գնում այս ամեն ինչին զուգահեռ ու այս ամեն ինչի ներքո: Հայոց ցեղասպանության նախագիծը Բունդեսթագ բերելով` Գերմանիան ընդունում է իր մեղսակցությունը կատարվածին ու պարտավորվում նպաստել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը», -շեշտում է Գեւորգ Մելքոնյանն ու միաժամանակ հարցին նաեւ այլ կողմից մոտենում:

Պատմաբանը վստահ է. որ Գերմանիան այսպիսով փորձ է անում արեւելքում հանդես գալ որպես առանձին գործոն: Ինչ կտա բանաձեւի թեկուզ եւ միայն նախագծի ընդունումը Հայաստանին:

«Մենք վաղուց դուրս ենք քաղաքական այն տարիքից, որ մտածենք, թե Գերմանիայի իշխանությունների կողմից ձեռնարկվածի հիմքում հայանպաստ մղումներն են»,- կարծում է քաղտեղխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Հայոց ցեղասպանության ընդունման-չընդունման հարցը նորովի շեշտադրելը Հակոբյանը պայմանավորում է զուտ աշխարհաքաղաքական գործոններով: «Իսկ հայկական գործոնն, ինչպես եւ քրդական ու այլ գործոններ, ընդամենը ճնշման գործիք են աշխարհաքաղաքական կարեւոր շրջանակների կողմից», ասում է նա:

Այսօր «սեղանին» Մերկելի հեղինակության հարցն է, մյուս կողմից էլ իր պաշտոնին հրաժեշտ տվեց Թուրքիայի վարչապետը, այնինչ Դավութօղլուն երկար ժամանակ դիտարկվում էր ԵՄ հետ ամենասերտ գործակցողներից մեկը: Եվրոպայում տրամադրությունները լրջորեն փոխվել են. ներթուրքական իրադարձություններն այսօր կոշտ արձագանք են գտնում արեւմուտքից, նկատում է Վիգեն Հակոբյանը: Այս զարգացումների համատեքստում քաղտեղխնոլոգ Վիգեն Հակոբյանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով բանաձեւի նախագծի ընդունման շատ լուրջ հնարավորություն է տեսնում:

Back to top button