Քաղաքական

Կքննարկվի Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման հայեցակարգը

«Առաջիկա օրերին Վիեննայում ԵԱՀԿ անդամ երկրների հաստատմանը կներկայացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հայեցակարգը», հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Այդ նպատակով ԵԱՀԿ գործող նախագահությունը հանձնարարել է ինձ պատրաստել անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հայեցակարգը: Ընդլայնումը չի ազդի իմ մանդատի վրա, բայց կավելանա դաշտային օգնականների թիվը: Դրա շնորհիվ գրասենյակը կկարողանա ավելացնել մշտադիտարկումների քանակը և կանոնավոր կապեր հաստատել իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչների հետ: Դա թույլ կտա ԵԱՀԿ նախագահությանն ու համանախագհներին ավելի բազմակողմանի տեղեկատվություն ստանալ իրավիճակի մասին: Միաժամանակ հնարավորություն կստեղծվի ավելի օպերատիվ արձագանքել աջակցություն մասին հարցումներին` կապված իմ մանդատի շրջանակում իրավիճակի սրման ռիսկերի նվազեցման հետ»,- ասել է Կասպշիկը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վիենայում մայիսի 16-ին կայացած հանդիպման արդյունքներով որոշվել է անցկացնել բանակցությունների հերթական փուլը՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման, ինչպես նաև՝  անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակման գործընթացը:

Back to top button