Քաղաքական

Պուտինի դերը՝ ապրիլյան պատերազմի դադարեցման գործում.բացահայտումներ Ալիեւի օգնականից

Ադրբեջանը ստիպված էր դադարեցնել պատերամզը և այդ գործում մեծ էր Վլադիմիր Պուտինի դերը. ապրիլյան պատերազմի վերաբերյալ բացահայտումներ Իլհամ Ալիևի օգնականից:

Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական բախումների կասեցման գործում զգալի է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը:

«Միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի: Ուստի Ադրբեջանը ստիպված էր դադարեցնել պատերամզը և այդ գործում մեծ էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը»,- Ինտերֆաքսի փոխանցմամբ, ասել է Հասանովը:

Back to top button