ԿարևորՀասարակություն
Չինաստանը Հայաստանին 70 մլն յուանի օգնություն է տրամարդում


Չինաստանը համաձայնել է Հայաստանին տրամադրել 70 մլն յուանի (11,2 մլն դոլար) դրամաշնորհ գործընկերության տնտեսական եւ տեխնիկական համաձայնագրի շրջանակներում, հայտնում է Chinadaily- ն։
Ըստ թերթի՝ օգնության մեծ մասը տրամադրվելու է չինարեն լեզվի մասնագիտացմամբ դպրոցի ստեղծման, իսկ մյուս մասը՝ մաքսային ծառայության տեխնիկական վերազիննման նպատակով։
Դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրն ստորագրել են Հայաստանի փոխարտգործնախարարն ու Երեւանում Չինաստանի դեսպանը։