Հասարակություն

Թիկնապահների համար ավելի մեղմ պայմաններ, քան՝ պահնորդների

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Այսօր լրագրողների հետ են հանդիպել մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության  ներկայացուցիչնրը: Նրանք լրագրողներին ներկայացրել են այն արդյունքերը, որոնց հանգել է միության ՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում ծավալած պայքարը:

Իսկ պայքարը 2013-ի հունվարի մեկից ուժի մեջ մտնող  «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի դեմ էր: Միության ներկայացուցիչները համոզված էին, որ օրենքի կիրարկման համար անհրաժեշտ պայմաններ չկան և   օրենսդրական նոր կարգավորումները պահնորդական կազմակերպություններից շատերին լուծարման խնդրի առաջ են կանգնեցնելու:
Պահնորդական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր արձանագրել են, որ մի քանի ամսվա իրենց պայքարն անարդյունք չի մնացել:

Նրանք  պահանջում էին հետաձգել օրենքի գործարկումը և լրջորեն վերանայել այն: Մի քանի ամիսների թերևս հետևողական պայքարը միջանկյալ լուծումների է հանգեցրել: Կառավարության վերջին նիստի ընթացքում որոշվել է հետաձգել է ընթացակարգերի գործարկման ժամկետները: Սա պահնորդները դրական լուծում են համարում:
«Հետաձգման այս ընթացքում հնարավոր կլինի աշխատել օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ: Նաև այս հետաձգմամբ կլուծվի նաև լիցենզավորված ուսումնական հաստատությունների ստեղծման հարցը, որտեղ պետք է ուսուցանվեն պահնորդներն ու թեիկնապահները»,- ասաց Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության  նախագահ Հովհաննես Պետրոսյանը։
Պահնորդների մտահոգությունները վերաբերում էին ուսուցման ու լիցենզավորման հարցերին: Մասնավորապես այն իրավիճակին, որ օրենքն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից , սակայն դեռ չեն ստեղծվել լիցենզավորող հանձնաժողովները, չկան նաև  ուսումնական այն  հաստատությունները, որտեղ պետք է որակավորում ստանան այս մասնագետները:
Պահնորդներն առարկություններ ունեին ուսուցման ժակետների, նաև թիկնապահների ու պահնորդների առջև դրվող համանման պահանջների վերաբերյալ: Ըստ նրանց՝  գործող օրենքով հստակ տարանջատված չեն «պահնորդ» և «թիկնապահ» հասկացությունները։ Մինչդեռ  դրանք գործունեության տարբեր ոլորտներ են և և տարբեր կանոնակարգումներ են պահանջում:
Ի դեպ՝ ի տարբերություն պահնորդների, թիկնապահները որևէ վերաբերմունք չեն հայտնել այն օրենքի վերաբերյալ, որը նաև նրանց գործունեությունն է կանոնակրգում:
«Օրենքը շատ ավելի փափուկ է թիկնապահների համար, և հիմնականում ուղղված է պահնորդներին: Թիկնապահների առջև շատ ավելի մեղմ պահանջներ են դրվում, քան պետք է դրվեին»,- ասում է Հովհաննես Պետրոսյանը։
Մինչդեռ՝ օրինագիծը երբ քննարկվում էր, շեշտվում էր հատկապես այն, որ փորձ է արվում կանոնակարգել թիկնապահների գործունեությունը և իրավական հիմքերի վրա դնել Հայաստանում իր դրսևորումներվ  ոչ աննկատ  հենց այս ինստիտուտը:

Թողնել պատասխան

Back to top button