Հասարակություն

Փետրվարի 14- ին կտոնենք Տյառնընդառաջը

hasmikmartirosyan

Փետրվարի 14-ին Հայ առաքելական եկեղեցին կտոնի անշարժ տոներից  Տեառնընդառաջը, որը ժողովրդի մեջ տարածված է Տրնդեզ անվամբ:  Տեառնընդառաջի  տոնակատարությունները  կսկսվեն փետրվարի 13-ին, քանի որ եկեղեցական օրացույցով նոր օրը սկսվում է  երեկոյան  ժամերգությունից հետո: Հայ առաքելական եկեղեցին այդ օրը հռչակել է նաև Նորապսակների օրհնության օր: 

 

Ըստ Նոր  կտակարանի՝ ավանդության համաձայն՝ ծնողներն իրենց  առաջնեկ արու զավակներին 40 օրականում տաճար էին տանում՝ ընծայաբերելով Աստծուն: Մանուկ Հիսուսի ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը, Հիսուսին նույնպես տանում են տաճար, որտեղ Սիմեոն անունով արդար մի ծերունի սպասում է Հիսուսին և տեսնելով նրան՝ Տիրոջն ընդառաջ է գնում: Այստեղից էլ առաջացել է տոնի անվանումը՝ Տեառնըադառաջ:

Երբ Հիսուսի ծնողները նրան ընծայում են տաճարին, տաճարի  դռները դղրդյունով բացվում են և մարդիկ ճրագներով դուրս են գալիս տներից՝ տեսնելու՝ ինչ է կատարվում և լուսավորում են Հիսուսին: Տյառընդառաջը եկեղեցական ազգային տոն է, և այստեղից էլ գալիս է կրակ վառելու, շուրջպար բռնելու և վրայից թռնելու ավանդույթը, որը շատերը համարում են հեթանոսական ծիսակարգ, սակայն այսօր «Ավանդական տոների վերածնունդ» Հ/Կ-ի նախագահ Հասմիկ Բաղրամյանը խորհուրդ է տալիս տարանջատել մշակութայինի ու կրոնականի տարբերութունը:

Երեկոյան ժամերգությունից հետո հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերն ու տուն տանում՝ որպես Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշ:  Ժողովրդական սովորույթի համաձայն՝ օրհնված մոմի կրակով վառվում է նաև Տեառնընդառաջի խարույկը:  Տրնդեզը հայ իրականության մեջ սիրված տոներից մեկն է և նշում են հատկապես այն ընտանիքները, որտեղ ամուսնացած  զույգեր կան: Այդ օրը նորապսակների օրհնության կարգ է կատարվում, ու քանի որ կյանքում շատ տարբեր կրակներ կան, պետք է անցնել և հաղթահարել այդ ամենը. Սրտերում սիրո կրակ թող վառվի՝ թռնելով կրակի վրայից, քանզի Աստված սեր է:

Back to top button