

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչում է շնորհվել աշխարհահռչակ հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ դեկտեմբերի 13-ին, հանդիսավոր պայմաններում Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնել Արտավազդ Փելեշյանին և նրա տիկնոջը` Աիդա Գալստյանին: