Հասարակություն

Հալեպում հրթիռակոծվել է Հայ Ավետարանական Էմանուել եկեղեցին

Զինյալ ահաբեկչական խմբավորումները նախօրեին՝ կեսօրին, հրթառակոծել են Հալեպի Մունշիե, Ազիզիե, Սաատ Ալլա Ճապրի շրջանները: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

Հրթառակոծության թիրախ է դարձել Հայ Ավետարանական Էմանուել եկեղեցին՝ առավոտյան պատարագից ժամեր անց: Մարդիկ չեն տուժել, միայն եկեղեցին է մեծ վնասներ կրել:

«Արևելք»-ը գրում է, որ վնասվել են եկեղեցու նստարաններն ու տանիքը:

Հալեպի Ավետարանական Էմանուել եկեղեցին շուրջ 100 տարվա պատմություն ունի:

Back to top button