ԿարևորՀասարակություն

Արցախում կանխվել է դիվերսիոն հետախուզական փորձ, հակառակորդն ունի առնվազն 2 զոհ

Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:Բացի վերոնշյալից, հունվարի 14-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Արդյունքում սպանվել է առնվազն հակառակորդի երկու զինծառայող, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի: Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Back to top button