Հասարակություն

Ինչո՞ւ նկատելի չէ ՏՄՊՊՀ արձանագրած գնանկումը

hasmikdilanyan
Գործադիրն այսօր այս տարվա առաջին նիստն է անցկացրել: Ինչպես և  սպասվում էր այն մեկնարկել է մեր երկրում առկա սուր շնչառական հիվանդություններին անդրադարձ կատարելով: Համաճարակ չկա,- հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ու վստահեցրել, որ H1N1 վիրուսի դեմ պայքարող «Տամիֆլյու» դեղամիջոցը հիվանդներին անվճար տրամադրվում է և հիվանդանոցներում, և պոլիկլինիկաներում: Բացի այդ, առաջիկա օրերին այն նաև դեղատներում կվաճառվի: Նախարարն առաջարկել է ևս մեկ շաբաթով երկարաձգել ձմեռային արձակուրդները: Ավելի ուշ, ֆեյսբուքյան իր էջում Արմեն Մուրադյանի առաջարկին արձագանքել է կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու  հայտարարել, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։ Իսկ կառավարության նիստի օրակարգում այսօր ընդգրկված է եղել 20 հարց:

 

Առողջապահության ոլորտի պատասխանատուն հորդորում է սուր շնչառական խնդիրներ ունենալու դեպքում բժշկի դիմել ոչ թե մեկ շաբաթ անց, այլ հենց առաջին օրերին, քանի որ այս շրջանում ուշացած է  համարվում անգամ չորրորդ կամ հինգերորդ օրը դիմելը:  Արմեն Մուրադյանը հատկապես  շաքարային դիաբետով, չարորակ նորագոյացություններով,  սրտանոթային հիվանդություններով, ճապրակալմամբ տառապողներին, ինչպես նաև հղիներին ու երեխաներին է կոչ անում ժամանակին դիմել համապատասխան մասնագետներին:  Առողջապահության նախարարի  խոսքով, սուր շնչառական հիվանդություններն ու մասնավորապես գրիպի A  տեսակն ու  հայտնի H1N1 վիրուսի ակտիվացմանը նպաստեցին  նաև կտրուկ ցուրտն  ու  տոնական  ոչ աշխատանքային օրերը:  Առավոտյան տվյալներով,  ՀՀ առողջապահական հաստատություններ է դիմել  սուր շնչառական խնդիրներ ունեցոց  945 հիվանդ:  420-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, հիվանդներից 213-ը երեխաներ  են, 38-ը՝  հղիներ: Ընդհանրապես մինչ օրս հոսպիտալացվել է  114 հղի:

11 մահ է արձանագրվել, երկու հիվանդ  ծանր թոքաբորբով  գտնվում են վերակենդանացման բաժանունքներում, նրանց մոտ, սակայն, H1N1 վիրուսի հարուցիչ   չի հայտնաբերվել: Կանխարգելելով սպասվող՝ ինչու համաճարկ չի հայտարարվում հարցը, նախարարը պարզաբանում է՝ համաճարակ հայտարավում է՝  համապատասխան բանաձևերով հաշվարկներ կատարելուց  հետո: Առայժմ շեմը գերազանցված չէ: Հիվանդանոցները, այժմ նաև պոլիկլինիկաները հագեցած են անհրաժեշտ դեղորայքով՝ այդ թվում նաև Տամիֆլյույով, ի դեպ այն տրամադրվում է բոլոր հիվանդներին անվճար՝ պետպատվերի շրջնականերում՝ անկախ սոցիալական որևէ խմբում ընդգրկված լինելուց,- վստահեցնում է նախարարը:

Դեղատներում և  բազաներում ընդհանրապես դժվար է գտնել անհրաժեշտ Տամիֆլյու  դեղամիջոցը:

Նախարարը կարծում է, որ  առաջիկայում դեղատներում կվաճառվի Տամիֆլյու դեղամիջոցը, գինն էլ  մոտ 11 500 դրամ կկազմի:  Ի դեպ, պոլիկլինիկաները կշարունակեն նաև հանգստյան օրերին աշխատել՝ սա՝  ներհիվանդանոցային վարակներից խուսափելու համար: Առողջապահության նախարարն առաջարկեց մեկ շաբաթով էլ երկարաձգել ձմեռային արձակուրդները, քանի որ հիվանդացության դեպքերը հիմնականում հանդիպում են մինչև 18 տարեկանների մոտ:

Արմեն Մուրադյանի առաջարկից մոտ մեկ ժամ անց  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ուսումնական պրոցեսը կսկսվի  հունվարի 25-ից: Կրթության ոլորտի պատասխանատուն  Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկեց առաջնորդվել նույն աշխատակարգով՝ միաժամանակ տեղակցնելով, որ  սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ անդրադարձավ Ամանորի նախաշեմին սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների գների փոփոխություններին, որտեղ   ըստ Շաբոյանի աճ չի արձանագրվել, դրանք մնացել են կայուն: Ավելին, որոշ ապրանքների գծով տարվա ընթացքում արձանագրվել է գների էական նվազում:  Ուսումնասիրություններն իրականացվել են մոտ 20 ապրանքների գծով»,­  Արտակ Շաբոյանի հայտարարեց, որ ալյուրի գները նվազել են մոտ 30 տոկոսով, սա պայմանավորված է  նաև ռուսական  ռուբլու արժեզրկմամբ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Ես առաջարկում եմ հարյուր հազարների հետ գործ չունենալ, մեկ տասնյակ խոշոր ընկերություններում ևս մեկ անգամ ուսումնասիրել, հասկանալ, ինչու հավասարաչափ չեն իջեցվել գները»,­  վարչապետի արձագանքն էր Արտակ Շաբոյանի պատասխանին:

Անդրադառնալով արդեն օրակարգային հարցերին, նշենք, որ կառավարությունը հաստատեց 2016թ գործունեության գերակա  ուղղություններն ու միջոցառումների ծրագիրը: Դրանք ամբողջական տեսքի բերելուց  հետո մամուլի միջոցով կներկայացվի հանրությանը՝ վարչապետի հանձնարարականն է: Սահմանամերձ համայնքների ցանկում այսուհետ կընդգևկվեն նաև համալրվեց Բերդ և Ճամբարակ քաղաքները: Փետրվարի 14-ին ՀՀ երեք՝ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերի խորոշացված համայնքներում ղեկավարների ու ավագաիների անդամների ընտրությունենր կանցկացվեն:

Ավելի ուշ, նախագծերը ներկայացնող ՏԿ և ԱԻՆ Արմեն Երիցյանը, ի դեպ, հերքեց մամուլի հրապարկումներն այն մասին, որ նախարարի ու մարզպետների հարաբերությունները լարված են:

Կառավարությունը նաև որոշեց՝  տեսչական ստուգումների սահմափակումները կշարունակեն մինչև այս տարվա հուլիսի մեկը: Ստուգումներ կիրականցվեն միայն առանձին ու հատուկ դեպքերում:  Հովիկ Աբրահամյանն ասաց, որ անհրաժեշտության դեպքում կքննարկեն ու ստուգումներ իրականցնելու թույլտվություն կտան: Սահմանվեցին նաև 2016թ  ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան  երեխայի խնամքի նպաստի չափերը: Այստեղ որևէ փոփոխություն նախատեսված չէ, 105 հազար ընտանիք այս տարի  ընտանեկան նպաստ կստանա,  հրատապ եռամսյակային օգնություն էլ կստանա 5641 ընտանիք, երեխայի միանվագ հրատապ օգնություն կտրամադրվի՝ 5066 ընտանիքի, շուրջ 10 800  անձ էլ  միանվագ  հրատապ օգնություն կստանա՝ երեխայի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ:

Back to top button