Մշակույթ

Էդուարդ Միրզոյանի 95-ամյակին նվիված հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կմեկնարկի վաղը

alisagevorgyan
Հունվարի 15-ին Երևանում կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի թվով 7-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է հայ անվանի կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի 95-ամյակին: Փառատոնի բացմանն  աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ առաջին անգամ կհնչի  Խաչատուր Մարտիրոսյանի  ջութակի և նվագախմբի  կոնցերտ-ֆանտազիան, որը հեղինակը նվիրել է հենց անվանի ջութակահարին: Փառատոնի կազմակերպիչներն են  Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Ստեղծման առաջին իսկ օրից Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է  նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

Հայ կոմպոզիտորական  դպրոցի հարուստ ավանդույթների ու ներկա ձեռքբերումների պահպանությանն ուղղված թվով 7-րդ փառատոնն այս տարի նվիրվում է անվանի կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի 95-ամյակին: Փառատոնային չորս համերգների ընթացքում կհնչեն  հայ դասական ու ժամանակակից  կոմպոզիտորների ստեղծագործություններ: «Շատ կարևոր փառատոն, կարևոր երևույթ հատկապես կոմպոզիտորների համար»,-ընդգում է Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Փառատոնի բացմանն  աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ առաջին անգամ կհնչի  Խաչատուր Մարտիրոսյանի  ջութակի և նվագախմբի  կոնցերտ-ֆանտազիան: Հեղինակն այն նվիրել է հենց նրան՝ անվանի ջութակահարին: «Երկու տարի առաջ երևանյանի իմ համերգից հետո կոմպոզիտորը մոտեցավ ու ասաց, որ կոնցերտ է գրել ինձ համար: Դա անակնկալ էր, որի համար շատ շնորհակալ եմ նրան»,-ասում է Սերգեյ Խաչատրյանը:

Փառատոնի համերգային ծրագրերում կհնչեն  նաև Էդուարդ Միրզոյանի Տոնական կոչնակները, մի շարք կամերային և  սիմֆոնիկ ստեղծագործություններ: Առանձին համերգային ծրագրում  Երևանի կամերային երգչախմբի կատարմամաբ կհնչեն հայ երգչախմբային արվեստի  գլուխգործոցներից՝  Էդգար Հովհաննիսյանի  խմբերգերն ու  ժողովրդական երգերի մշակումները, որնք  երկար ժամանակ չեն հնչել Հայստանում:

Փառատոնփ փակման համերգին  Հայաստանի պետական  երիտասարդական նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կներկայացնի Վարդան Աճեմյանի Չորրորդ սիմֆոնիան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ինչպես նաև Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիան:

Back to top button