Սպորտ

ԴԱՀԿ-ն տեղեկացնում է

Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2012-ի հունվարի 1-ից մինչև 2015-ի հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը մինչև սույն թվականի հուլիսի 11-ը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացված մասից և կատարողական ծախսերից, այսինքն՝ վճարում է միայն տուգանքի մայր գումարը։

Ծառայությունը նաև տեղեկացնում է, որ 2015-ի հունվարի 9-ից մինչև այս տարվա հունվարի 11-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը մինչև հուլիսի 11-ը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից:

Back to top button