Միջազգային

Գերմանիան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է բարդ ժամանակահատվածում.Շտայնմայեր

«Գերմանիան դժվարին ժամանակահատվածում ստանձնում է Եվրոպայի անվտանգության և գործակցության կազմակերպության ղեկավարությունը: Կառույցն անհրաժեշտ է որպես երկխոսության և վստահության ձևավորման հարթակ», ասված է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարության մեջ: Դիվանադետի խոսքով՝ ահաբեկչությունը Ստամբուլում, ճգնաժամը Մերձավոր Արևելքում և հակամարտությունն Ուկրաինայի արևելքում ապացուցում են տալիս, որ Գերմանիան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է բարդ ժամանակահատվածում:

«Վստահ եմ, որ հենց այժմ ԵԱՀԿ-ն մեզ պետք է որպես երկխոսության և վստահության ստեղծման հարթակ», ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Շտայնմայերը: Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Բեռլինը մասնակցելու է Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում և Հարավային Կովկասում հակամարտությունների լուծմանը և մտադիր է ամրապնդել կառույցի հնարավորությունները հակամարտությունների կարգավորման հարցում:

Շտայնմայերն այսօր Վիենայում՝ կազմակերպության մշտական խորհրդի նիստում ներկայացնելու է ծրագիրը, որն իր երկիրը մտադիր է իրականացնել նախագահության ժամանակահատվածում:

Back to top button