ՄիջազգայինՏնտեսական

Մեդվեդեւ. Ռուսաստանը պետք է պատրաստվի «վատագույն սցենարի»

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուսական տնտեսությունը պետք է պատրաստվի «վատագույն սցենարին»:«Նավթի գների հետագա անկումը կպահանջի  վերանայել բյուջետային չափորոշիչները»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ երկրի բյուջեն հաշվարկվել է ելնելով 50 դոլար բարելի դիմաց: Ռուսաստանի վարչապետն ասել է, որ Մոսկվայի քաղաքականության հիմնարար սկզբունքն է ապրել եղած միջոցներով: Թե որը կարող է լինել Ռուսաստանի տնտեսության համար վատագույն սցենարը Մեդվեդևը չի հստակեցրել:

Մինչդեռ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն այսօր հայտարարել է, որ երկրի բյուջեն պետք է համապատասխանեցվի տնտեսական ներկա իրավիճակին, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել 1998-99 թթ ճգնաժամի նման բարձր գնաճի։

Կարդացեք նաև

Back to top button