Հասարակություն

Ճանապարհային որոշ խախտումների պատասխանատվությունն արդեն մեղմացվել է

hasmikmartirosyan

 

Ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը, խաչմերուկների անցման կանոնները խախտելը, երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, վարորդների կողմից կանգառ կատարելու կամ կայանելու կանոնները խախտելը, ինչպես նաև նմանօրինակ խախտումների համար նախկինում սահմանված տուգանքներն այսօրվանից կփոխարինվի նախազգուշացմամբ:

Այսինքն՝ արվել է ամեն ինչ, որ խնդիրների լուծումը, եթե իհարկե  կյանքի համար վտանգավորություն չի ներակյացնում, լինի  հօգուտ վարորդի, իսկ խախտումները կտեղադրվեն համացանցում և վարորդները  հնարավարություն կունենան հետևելու՝  թե քանի խախտում են կատարել, որոնց համար չեն տուգանվել, այլ նախազգուշացվել են: Ի դեպ, քանակային սահմանափակում նախատեսված չէ:

Օրենքի փաթեթը մշակվել է ՀՀ նախագահի հանձնարարականով, և կառավարությունում էլ համամիտ են վարորդների հետ՝  երթևեկելիս կան խախտումներ, որոնցից պարզապես հնարավոր չէ խուսափել:  Փոփոխությունները  լավ լուր են ավետում նաև ուղևորափոխադրող վարորդների և ուղևորների համար։ Այսուհետև, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառը և կայանումը խախտում չի համարվում, եթե կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով և այն չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը:

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը նշում է, որ վարչական իրավախախտումների այս փոփոխությունները մեղմել են նախկինում սահմանաված տուգանքները՝ նախազգուշացման մեխանիզմով, որը դրական մոտեցում է, մասնավորապես, ոչ կյանքին վտանգ սպառնացող խախտումների պարագայում:

Նախազգուշացումներին զուգահեռ խստացվել է ոչ սթափ վիճակում տրասպորտային միջոցը վարելու կարգը:  «Եթե մի բան արվել է հօգուտ վարորդի՝ մենք գոհ ենք: Կողմ ենք,  որովհետև ոչ սթափ վիճակում վարելը դա ճանապարհ է ուղիղ Թոխմախ, այն էլ անմեղ մարդականց: 50 հազար դրամի չափով խստացվել են խախտումների չափը»։

Այսօրվանից նաև վարորդները պետք է ուշադիր լինեն դիմապակու թաղանթապատմանը՝ մգեցվածությունը չպետք է գերացանցի լուսաթափանցելիության 75 տոկոսը, իսկ վարորդի աջ և ձախ կողային ապակիներինը՝ 70 տոկոսը։ Նախկին 50 հազար դրամ սահանված պատասխանատվության չափն իջեցվել է 30 հազար դրամ։

 

Back to top button