Միջազգային

Քյոլնում այժմ էլ գերմանացիներն են հարձակվում փախստականների վրա

Գերմանական Քյոլնում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ամանորյա տոներին քաղաքի կենտրոնում կանանց դեմ ներգաղթյալների կողմից իրականացված սեռական ոտնձգություններից հետո այժմ էլ թիրախում միգրանտներն են հայտնվել:

Քյոլնի ոստիկանությունը հայտնել է, որ նախօրեին ուշ երեկոյան մոտ 20 երիտասարդներից բաղկացած խումվը հարձակում է գործել 6 պակիստանցիների վրա քաղաքի կենտրոնական կայարանի մոտ, նույն խումբն ավելի ուշ հարձակվել է սիրիացիների վրա:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Քյոլնում վերջին իրադարձություններն դաշնային կանցլեր Անգելա Մերկելին ստիպել են հրաժարվել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցությունից:

Back to top button