Ինչպես պահպանել աճի տեմպերը. խորհրդակցություն ԳՆ- ում
«Մենք նախորդ տարին ամփոփեցինք բավականին լավ ցուցանիշներով, 11 ամսվա
արդյունքներով ունենք 11,6 տոկոս աճ գյուղատնտեսության ոլորտում, և այժմ
պետք է բոլոր ջանքերը մոբիլիզացնենք աճի տեմպերը պահպանելու, ոլորտում առկա
ներքին ներուժը լիարժեք օգտագործելու, թերացումներն ու խնդիրները լուծելու
ուղղությամբ»,- այսօր հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Այս տարի ոլորտում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու և տնտեսական աճ
ապահովելու առումով նախարարն ընդգծել է նաև հանրապետությունում չմշակվող
հողերի ծավալների կրճատման, արտադրության ավելացման խնդիրները`
առանձնացնելով բանջարաբոստանային մշակաբույսերի, հատկապես լոլիկի և
կարտոֆիլի ցանքատարածությունների ավելացման կարևորությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև արտահանումների ավելացման,
կոոպերացիայի զարգացման, մթերումների դիմաց վճարումների կատարման,
վերամշակողների և գյուղացիների միջև պայմանագրային հարաբերությունների
հաստատման և այլ հարցեր: