Հասարակություն

2015-ին փախստականների թիվն աշխարհում հատել է 60 միլիոնի սահմանը

alisagevorgyan
Եպրոպայի միգրացիոն ճգնաժամը և դրա հետևանքները Հայաստանի վրա: Թեմայի շուրջ «Ռադիոլուրը» զրուցել է ՄԱԿ-ի փախստականնեի հանձնաժողովի  հայաստանյան գրասենյակի ծրագրային բաժնի ղեկավար Նվեր Սարգսյանի հետ: Նրա տեղեկացմամբ՝ 2015-ին  փախստականների թիվն աշխարհում հատել է  60 միլիոնի սահմանը: Հիմնական ուղղությունը սոցիալապես ապահով Եվրոպան է, որն այսօր հայտնվել է միգրացիոն լուրջ ճգնաժամի առջև:

 

2015-ին  փախստականների թիվն աշխարհում հատեց 60 միլիոնի սահմանը: ՄԱԿ-ի փախստականնեի հանձնաժողովի  հայաստանյան գրասենյակի ծրագրային բաժնի ղեկավար Նվեր Սարգսյանի գմահատմամբ  սա աննախադեպ ցուցանիշ է: Հակամարտությունների կիզակետում հայտնված  Միջին Արևելքում  արաբական գարուններից հետո փախստականների հոսքի նպատակային թիրախը դարձավ Եվրոպան՝ գրավելով նախ  սոցիալական բարձր կենսամակարդակով ու ներգաղթյալների ինտեգրման լավագույն հնարավորոթյուններով: Արդյունքում Եվրոպան այսօր կանգնած է միգրացիոն ճգնաժամի առաջ:

2015-ի առաջին ինն ամիսների ընթացքում 464 հազար միգրանտներ միայն ծովով հատել են Հունաստանի սահմանը: Նրանց մոտ 50 տոկոսը սիրացիներ են եղել: Ստեղծված իրավիճակում եվրոպական մի շարք երկրներ վերանայեցին իրենց միգրացիոն քաղաքականությունը՝ դնելով այսպես ասած, ներքին սահմաններ, բացելով նոր սահմանակետեր: Փորձագետը չի բացառում, որ ճգնաժամը հաղթահարելու համար Եվրոպան ստիպված կլինի  էական փոփոխություններ կատարել միգրացիոն քաղաքականության ոլորտում, որի ազդեցությունը կկրեն նաև դեպի  Եվրոպա շտապող հայ միգրանտները:

Սիրիայից ընդունած փախստականների թվով երկրների ցանկում Հայաստանն այսօր առաջատարներից է: Իհարկե Հայաստան ժամանած փախստականները հիմնականում մեր հայրենակիցներն են, սակայն կարգավիճակի առումով դա ոչինչ չի փոխում: Ըստ փորձագետի` որպես փախստականներ ընդունած երկիր Հայսատանը կարող է ակնկալել  միջազգային  կառույցների օժանդակությունը:

Հավելենք, որ հակամարտության սկզբից մինչ օրս Սիրայից Հայաստան են տեղափոխվել շուրջ 17 հազար սիրիահայեր: Նրանցից քանիսն են տեղափոխվել Եվրոպա կամ այլ երկրներ: Ստույգ տեղեկություններ չկան:

Back to top button