Միջազգային

Դի Կապրիոն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի

Հոլիվուդի աստղերը հավաքվել են Լոս Անջելեսի «Բևերլի Հիլթոն» հյուրանոցում, որտեղ ընթանում է «Ոսկե գլոբուս» 73-րդ մրցանակաբաշխության արարողությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Եվ այսպես, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմը մրացանակի է արժանացել «Լավագույն դրամա» անվանակարգում: Նույն ֆիլմում կատարած գլխավոր դերի համար մրցանակ է ստացել Լեոնարդո Դի Կապրիոն՝ որպես լավագույն դրամատիկ դերասան։

Որպես լավագույն դրամատիկ դերասանուհի մրցանակի է արժանացել Բրի Լարսոնը՝ «Սենյակ» ֆիլմում կատարած դերի համար։

«Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել ամերիկացի դերասան Մեթ Դեյմոնը՝ «Մարսիացին» ֆիլմում աշխատանքի համար:

Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը ստացել է բաղձալի արձանիկը «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում` «Սթիվ Ջոբս» ֆիլմում կատարած դերի համար։

Սիլվեստեր Ստալոնեն մրցանակի է արժանացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում` «Քրիդ. Ռոքիի ժառանգությունը» ֆիլմի համար:

Ամերիկացի սցենարիստ, օսկարակիր Ահարոն Սորկինը «Ոսկե գլոբուս» է ստացել «Սթիվ Ջոբս» ֆիլմի սցենարի համար:

«Մոցարտը ջունգլիներում» սերիալը մրցանակ է ստացել կատակերգության ժանրում լավագույնը լինելու համար:

«Կատակերգական սերիալում լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է արժանացել Ռեյչել Բլումը:

Իտալացի հայտնի երգահան Էնիո Մարիկոնեն մրցանակի է արժանացել Քվենտին Տարանտինոյի «Գարշելի ությակը» ֆիլմի երաժշտության համար:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել ամերիկյան Pixar մուլտֆիլմը:

Ռեժիսոր Լասլո Նեմեշի հունգարական «Սեուլի որդին» ֆիլմը «Ոսկե գլոբուս» արձանիկը ստացել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Back to top button