Իրանի արտաքին գործերի նախագահ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում Մերձավոր Արեւելքում լարվածության սրման։
ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին հղած նամակում նա Սաուդյան Արաբիայի իշխանություններին մեղադրել է տարածաշրջանում ծայրահեղականներին աջակցելու եւ Եմենում շիա ապստամբների դեմ անիմաստ ռազմական գործողություններ ծավալելու մեջ։
Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունները լարվել էին, երբ սաուդյան իշխանությունները մահապատժի էին ենթարկել շիա աստվածաբան շեյխ Նիմրա ալ Նիմրային։
Դրանից հետո Մերձավոր Արեւելքում ծայր առած բողոքի ալիքից հետո արաբական մի քանի պետություններ խզեցին դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ։