Թուրքական «Üçler» սուպերմարկետների ցանցն իր գովազդային պաստառում «սխալմամբ» հայհոյել է Աթաթուրքին, հայտնում է Ermenihaber- ը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական իշխանամետ «YeniAkit» պարբերականի կայքը՝ սուպերմարկետի գովազդում «Atatürk Orman Çiftliği» («Աթաթուրք» անտառային տնտեսություն) արտահայտության փոխարեն օգտագործվել է մասնակի հապավում ՝ Atatürk O.Ç ձևը: Իսկ O.Ç-ն թուրքերենում սովորաբար կիառվում է որպես «անառակի զավակ» իմաստն ունեցող հայհոյանքի հապավում:
Դեպքը մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում և հատկապես քեմալիստների շրջանում, որոնք Twitter-ում այլ այլ սոցիալական հարթակներում ակտիվորեն կոչ են անում բոյկոտել «Üçler»-ի բոլոր ապրանքատեսակները:
Սուպերմարկետն իր հերթին հանդես է եկել գրավոր հայտարարությամբ՝ ներողություն խնդրելով և հավաստիացնելով, որ կաթնամթերքի գովազդում տեղ գտած սկանդալային արտահայտությունը պարզապես պատահականություն է եղել՝ տպագրական սխալ: