Վերլուծական

Իրան- Սաուդյան Արաբիա. Առայժմ պատերազմ չէ, բայց վտանգավոր դիմակայություն է

lusinevasilyan

2016-ի առաջին իսկ օրերը  նշանավորվեցին Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների լարվածության մեծացմամբ: Դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, դադարեցված է նաև  երկու երկրների միջև օդային և առևտրային հաղորդակցությունը: Իսկ Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի էր ենթարկվել շիա հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրը:  Պաշտոնական Թեհրանը քննադատել էր այդ քայլը, դրան  հաջորդել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելության  վրա իրականացված հարձակումները:

Հնչում են զսպվածություն դրսևորելու և լարվածությունը  չթեժացնելու կոչեր, նաև կողմերից մեկին կամ մյուսին անթաքույց պաշտպանելու հայտարարություններ: Մասնավորապես` Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի մի քանի պետություններ արդեն հանդես են եկել ի պաշտպանություն Սաուդյան Արաբիայի և դատապարտել Իրանում այդ երկրի դիվանագիտական առաքելությունների վրա իրականացված հարձակումները:

Սա առայժմ պատերազմ չէ, բայց  տարաշարջանի համար վտանգավոր  դիմակայություն է՝ առայժմ անհայտ հանգուցալուծումներով, ասում է իրանագետ Մհեր Բաղդասարյանը: Նրա գնահատմամբ ՝ լարվածության առիթը թեև սունի-շիա հակամարտության հերթական դրսևորումն է, բայց նաև ակնհայտ է, որ լարվածության մեծացումը տեղավորվում է պատժամիջոցների վերացումից հետո տարածաշրջանում  Իրանի ուժեղացած  դիրքերի թուլացման համատեքստում։

Back to top button