ՄիջազգայինՏնտեսական
Նավթի գինն իջել է մինչեւ 2004- ի մակարդակին
Այսօր Նյու Յորքի բորսայում նավթի գինն իջել է մեկ բարելի դիմաց 34 դոլարի, ինչն ամենացածրն է 2004 թվականից ի վեր, հայտնում է Բի Բի Սի- ն։
Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 6- ին Նյու Յորքի Միջամրցամաքային բորսայում մեկ բարել նավթի գինն իջել է 33,37 դոլարի։
Նավթի գների հերթական անկումը պայմանավորված է չինական արժեթղթերի շուկայում նկատվող անկմամբ։ Չինաստանի իշխանություններն այսօր եւս ստիպված են եղել նախ 15 րոպեով, ապա մինչեւ օրվա վերջ դադարացնալ առեւտուրը ֆինանսական շուկայում 5% անկումից հետո։
Չինական բորսաներից հետո անկում է գրանցվել նաեւ աշխարհի մյուս ֆինանսական հարթակներում։