Հասարակություն

Ամանորի գլխավոր տոնի՝ Սուրբ Ծննդյան խորհուրդը

sonahakobyan
Հայ եկեղեցին Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին, ռուս ուղղափառները` հունվարի 7-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին` դեկտեմբերի 25-ին: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ` ազդարարելով Ս. Ծննդյան ավետիսը։ Ըստ Հայ եկեղեցու Սուրբ Ծննդին նախորդող մեկ շաբաթը Պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո ցանկալի է  Պահք պահել: Այդ ընթացքում պետք է օգտագործել բացառապես բուսական ծագման սնունդ, իսկ տարեմուտը Հայ եկեղեցին հորդորում է դիմավորել դեկտեմբերի 31-ի երեկոյան ճրագալույցով:

Back to top button