Միջազգային

Թուրքիան քննադատում է Իրանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է վերջին օրերին Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև առաջացած լարվածությանը` Իսլամական Հանրապետությանն ու Սաուդյան Արաբիային ուղղված կոչում քննադատելով միայն իրանական կողմին: Թուրքական haberler-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ կոչ է արվում երկու երկրներին նվազեցնել առկա լարվածությունը, որպեսզի այն որևէ կերպ չանդրադառնա տարածաշրջանային անվտանգության և խաղաղության վրա:

Բացի այդ, հայտարարության մեջ Թուրքիայի Արտգործնախարարությունը քննադատել է Թեհրանում և Իրանի Մեշհեդ քաղաքում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելությունների վրա իրականացված հարձակումները` նշելով, որ Վիեննայի հռչակագրի համաձայն, բոլոր երկրները պարտավոր են ապահովել իրենց տարածքում գտնվող դիվանագիտական անձնակազմերի անվտանգությունը:

Back to top button