Միջազգային

Նավթի համաշխարհային գներն աճում են Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հակամարտության ֆոնին

Նավթի համաշխարհային գները աճում են Էր-Ռիադի և Թեհրանի միջև հակամարտության ֆոնին՝ գրում է Bloomberg-ը:

«Երկուշաբթի նավթի գները բարձրացել են ավելի քան 3%-ով՝ հանգստյան օրերին Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև առաջացած քաղաքական էսկալացիայից, ինչպես նաև նավթի մատակարարման հնարավոր խափանումների մասին մտահոգությունից հետո»: Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթը թանկացել է 1,96 տոկոսով և կազմել 37,77 դոլար մեկ բարելի դիմաց:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ նավթի արտադրության ոլորտում Իրանն ՕՊԷԿ-ի անդամ երկրների շարքում զբաղեցնում է հինգերորդ տեղը, իսկ Սաուդյան Արաբիան՝ առաջին տեղը:

Սաուդյան Արաբիայում 47 մարդու մահապատիժը, որոնց թվում եղել է Թագավորությունում խտրականության դեմ հանդես եկող հայտնի շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը, առաջ է բերել բողոք և դարձել է Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման պատճառ, որից հետո Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

Back to top button