Հասարակություն
ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը տոնական օրերին եղել է առաջնագծում
Դեկտեմբերի 31 ից սկսած` ՀՀ ԶՈւ ղեկավարությունը գտնվում էր առաջնագծում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլիք խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այցելելով դիրքապահ զինծառայողներին, անգամ ամենադժվար տեղամասերում, միասին են նշել Ամանորը։ Հայկական բանակի մարտական ոգին բարձր է, իսկ իրավիճակը առաջնագծում համեմատաբար կայուն։ Շնորհավոր ողջ Հայ ազգի և Հայոց բանակի Ամանորն ու Սուրբ ծնունդը »,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: