Հասարակություն

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում
տեղում է ձյուն:

Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Եղեգնաձորի
կողմից):

Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում
(Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:

Back to top button